Մոուրինյոն աշխարհի ամենաիդեալական մարզիչն է
Լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաղթել է հարցման արդյունքում, որի նպատակն աշխարհի ամենաիդեալական մարզչին որոշելն էր: Հարցումն անցկացվել է «Four Four Two» ամսագրի կողմից, և դրան մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի, իր նշանակությամբ երկրում երկրորդը համարվող առաջնության, ինչպես նաև Շոտլանդիայի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ֆուտբոլիստները:
Պորտուգալացի մասնագետը 48 տոկոս ցուցանիշով գրավել է առաջին տեղը: 31 տոկոսով երկրորդ տեղն զբաղեցրել է մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, իսկ լավագույն եռյակը 8 տոկոսով եզրափակել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
6-ական տոկոս են վաստակել «Վեստ Հեմի» ու դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչներ Սեմ Էլլարդայսը և Յուրգեն Կլոպը:
Նշենք, որ հարցման 123 մասնակիցների միայն 1 տոկոսն է քվեարկել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ