Ալաբայի գործակալը բանակցել է «Ռեալի» հետ
Ջորջ Ալաբան՝ մյունխենյան «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի հայրը և գործակալը, օրերս Վիեննայում հանդիպել է «Ռեալի» ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Արքայական թիմի» մարզչական շտաբը հետաքրքրված է գերմանական գրանդի ֆուտբոլիստի ծառայություններով, իսկ ավագ Ալաբան այդ հարցով բանակցություններ է վարել մադրիդյան ակումբի հետ:
Հարկ է նշել, որ «Բավարիայի» հետ Ալաբայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ., և մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր չէ բաժանվել ավստրիացի ֆուտբոլիստից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին