«Մանչեսթեր Սիթին» կարող է հրավիրել Անչելոտտիին
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտիի ծառայություններով: Այս մասին հայտնում է «Daily Mirror»-ը:
Հաղորդվում է, որ «քաղաքաբնակները» 55-ամյա մասնագետին տեսնում են թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինիին փոխարինողի դերում:
Ավելացնենք, որ «Սիթիի» նոր մարզչի փնտրտուքը պայմանավորված է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում թիմի զբաղեցրած տեղով: Ակումբի ղեկավարությանը չի բավարարում այն փաստը, որ «Մանչեսթեր Սիթին» հետ է մնում «Չելսիից», նաև արդեն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին