Պիկե. «Կլասիկոյի ժամանակ Պեպեն տղայիս մասին էր հարցնում»
Շատերը չեն սիրում Պեպեին, սակայն տվյալներ կան, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպանը լավ տղա է: Կլասիկոյի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես երկու պաշտպանները՝ Պիկեն ու Պեպեն, ովքեր ստանդարտների ժամանակ հաճախ էին իրար դեմ գործում, զրուցում են ինչ-որ բանի մասին:
«Անկյունայինի խաղարկման ժամանակ նա ինձ հարցրեց երկրորդ որդուս մասին, թե ինչպես եմ կարողանում կարգավորել նրա հարցերը,- Պիկեի խոսքերը մեջբերել է «Metro»-ն:- Ի դեպ, նույն բանի մասին այն կետում, որտեղից գոլ խփեց Ռոնալդուն, ինձ հարցրեց նաև հանդիպման մրցավար Մաթեո Լաոսը»:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Շակիրան երկրորդ որդին է պարգևել Պիկեին: Տղային անվանել են Սաշա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ