Մարկո Վերատտի. «Պիրլոյին փոխարինելը շատ ծանր գործ է»
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին խոստովանել է, որ իր համար հեշտ չի լինի Իտալիայի հավաքականում լիարժեք փոխարինել Անդրեա Պիրլոյին: Հիշեցնենք, որ «Յուվենթուսի» կիսապաշտպանը վերականգնվում է վնասվածքից և չի մասնակցի ազգային թիմի առաջիկա հանդիպումներին:
«Պիրլոյին փոխարինելը շատ ծանր գործ է, սակայն ես հիմա ավելի լավ եմ հասկանում, թե մարզիչն ինձանից ինչ է ուզում,- Վերատտիի խոսքերը մեջբերել է AFP-ն:- Հավաքականում սեփական ուժերի հանդեպ լրացուցիչ վստահություն եմ ստանում: Երբ ստանամ իմ հնարավորությունը, կաշխատեմ հնարավոր ամեն բան անել խաղադաշտում»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ