Անչելոտտին «Մանչեսթեր Սիթիին» պետք է պատասխանի մինչև ապրիլի 30-ը
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ: Իտալացի մասնագետը կարող է անգլիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Մանուել Պելլեգրինիին: Վերջինս ամռանը կարող է պաշտոնանկ արվել:
Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Անչելոտտին «Մանչեսթեր Սիթիի» առաջարկությանը պետք է պատասխանի մինչև ապրիլի 30-ը:
Նշենք, որ «Ռեալի» հետ իտալացու պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թ.: Սակայն նա ժամկետից շուտ կարող է հեռացվել անբավարար արդյունքների պատճառով:
Ներկա պահին «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ «Բարսելոնից» հետ մնալով 4 միավորով: Բացի այդ, մադրիդցիները դժվարությամբ են մտել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը 3:4 հաշվով զիջելով «Շալկեին»: Իսկ հաջորդ փուլում «Ռեալի» մրցակիցը Մադրիդի «Ատլետիկոն» է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ