Դեշամ. «Պատժվեցինք մեր սխալների համար»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Բրազիլիայի ընտրանու հետ ընկերական հանդիպման ելքը (1:3):
«Մենք պատժվեցինք մեր սխալների համար: Բրազիլիացիներն արագություն ցուցադրեցին, իսկ մեր թիմն արժանի պատասխան չգտավ:
Երբ հաշիվը 1:2 էր, դեռ խաղի մեջ վերադառնալու հնարավորություններ ունեինք, սակայն 1:3 հաշվի ժամանակ ամեն ինչ արդեն քիչ թե շատ պարզ էր:
Չնայած այս ամենին, կարծում եմ, որ դրական փորձ ձեռք բերեցինք: Ուժեղ մրցակցի հետ խաղալը միշտ հետաքրքիր է, կարելի է օգտակար շատ տեղեկություններ ստանալ:
Բրազիլացիները նախապատրաստվում են Ամերիկայի գավաթի խաղարկությանը (հունիսին), իսկ մեր նպատակը՝ «Եվրո-2016»-ը, դեռ հեռու է: Ուստի նրանք ավելի լավ մարզավիճակում են գտնվում»: