Դունգա. «Պետք է շարունակենք նույն ոգով»
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Դունգան խոսել է Ֆրանսիայի ազգային թիմի հետ ընկերական հանդիպման (3:1) մասին:
«Լավ արդյունքները հսկայական աշխատանքի արդյունք են,- ասել է Դունգան:- Պետք է շարունակենք նույն ոգով: Աշխարհի առաջնությունից հետո անհրաժեշտ էր վստահություն հաղորդել ֆուտբոլիստներին ու ճիշտ հաշվեկշիռ գտնել:
Ֆրանսիացիների դեմ լավ խաղացինք: Արագությունը բարձր էր, վատ չէր փոխըմբռնումը: Իհարկե, որոշակի սխալներ եղան, սակայն հետո մենք հավաքվեցինք ու հաղթեցինք»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին