Մանջուկիչը կարող է վերադառնալ Գերմանիա
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարիերան կարող է շարունակել Բունդեսլիգայում:
Վերջին ժամանակներս իսպանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ խորվաթ հարձակվողն ու թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վիճել են:
Այդուհանդերձ, «Վոլֆսբուրգը», որին համալրվել է պետք՝ հաշվի առնելով Չեմպիոնների լիգային մասնակցության հնարավորությունը, արդեն պատրաստվում է առաջարկ ներկայացնել՝ Մարիո Մանջուկիչի տրանսֆերը գնելու համար: Այս մասին հայտնում է «Sport Bild»-ը:
Հիշեցնենք, որ Մանջուկիչը «գայլերի» մարզական պատիվը պաշտպանել է 2010-2012 թթ.: Այդ ժամանակահատվածում անցկացրել է 56 խաղ և խփել 20 գոլ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում