Նեյմար. «Ոչ, սա վրեժ չէր»
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի ընտրանու հետ ստուգողական հանդիպումից հետո շփվել է լրագրողների հետ: Այդ խաղում ֆրանսիական թիմի պաշտպան Ռաֆայել Վարանը բացեց հաշիվը, իսկ բրազիլացիները, որպես պատասխան, 3 գոլ խփեցին (Օսկար, Նեյմար, Լուիս Գուստավո):
«Արդյունքից գոհ եմ: Սա հիանալի խաղ էր,- հայտարարել է Նեյմարը:- Յուրաքանչյուր ոք գիտեր, թե Ֆրանսիայի հավաքականն իրենից ինչ է ներկայացնում: Խոսքն ուժեղ մրցակցի մասին է, որի հետ խաղալը միշտ էլ հետաքրքիր է:
1998 թ. եզրափակչում կրած պարտությա՞ն մասին: Ոչ, սա վրեժ չէր: Դրանից հետո շատ ժամանակ է անցել, և հիմա միանգամայն այլ մարդիկ են խաղում:
Գլխավորն այն է, որ աշխարհի առաջնությունում անհաջողությունից հետո շրջեցինք էջը: Բոլորը միայն առաջ են նայում ու ամեն ինչ անում են հետագա հաղթանակների համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում