Յուրա Մովսիսյան. «Կամ կպահպանենք հույսը, կամ...»
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ալբանիայի ընտրանու հետ Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպման կարևորության մասին: Նրա խոսքերով՝ եթե իր թիմը դրական արդյունքի չհասնի, ապա դուրս կմնա մրցաշարի եզրափակիչ փուլ մտնելու պայքարից:
«Մենք պարզապես այլ ելք չունենք,- Մովսիսյանի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Ալբանացիների հետ խաղը կամ կպահպանի հույսը, կամ խաչ կքաշի մեր հեռանկարների վրա: Մենք կարող ենք հաջողության հասնել, բայց դրա համար պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները: Դա վերաբերվում է և յուրաքանչյուր խաղացողի՝ առանձին վերցրած, և, ընդհանուր առմամբ, թիմին: Այո, այս ընտրական փուլում արդյունավետության առումով դեռ խնդիրներ ունենք, սակայն դա միայն հարձակվողների մեղքը չէ: Ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է: Եթե գոլ ենք խփել, ապա միայն՝ թիմային գործողությունների շնորհիվ: Իհարկե, հարձակվողները, տվյալ դեպքում՝ ես, պետք է շատ սուր գործենք: Միևնույն ժամանակ չպետք է մոռանանք, որ հարձակվողը կախյալ ֆուտբոլիստ է: Ժամանակակից ֆուտբոլում գոլ խփելու հնարավորությունը փոքր է, եթե գնդակը ճիշտ պահին չի ստացվել: Մեր թիմում ոչ ոք գոլ չի խփել՝ շրջանցելով 10 խաղացողների: Մրցակցի դարպասը միշտ գրավել ենք կոմբինացիաների արդյունքում:
Հուզումների ժամանակը վաղուց անցյալում է: Վաղուց ենք միասին խաղում, թիմում բոլորն էլ փորձառու են: Անհամբերությամբ ենք սպասում խաղին՝ մեր հնարավորությունները ցուցադրելու համար: Ես շատ ուրախ եմ, որ թիմում հենց այսպիսի մթնոլորտ է: Իմ բոլոր թիմակիցները տրամադրված են դրսևորվել լավագույն կողմերով»:
Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: