Կասորլա. «Կարող էինք ավելի շատ գոլեր խփել»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան մեկնաբանել է Ուկրաինայի ընտրանու հետ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի հանդիպումը (1:0): Միակ գոլի հեղինակը, ի դեպ, Ալվարո Մորատան է:
«Պարբերաբար պահեր ստեղծելը կարևոր էր: Կարծում եմ՝ կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Այդուհանդերձ, կարևորն այն է, որ հաղթեցինք,- ասել է Կասորլան:- Երբ խաղի ընթացքում հաղթում ես 1:0 հաշվով, միշտ կարող ես կորցնել առավելությունը: Իկեր Կասիլյասը մի քանի դրվագներում ստիպված էր փրկել թիմին:
Իհարկե, կուզեինք ավելի խոշոր հաշվով հաղթել, սակայն ֆուտբոլում միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես դու ես պլանավորում»: