Մորատա. «Ֆիզիկական առումով կոշտ խաղ էր»
«Եվրո-2016»-ի ընտրական փուլի հերթական խաղում Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայի ընտրանուն: Գոլի հեղինակ Ալվարո Մորատան խոսել է խաղից ստացած տպավորությունների մասին:
«Ֆիզիկական առումով կոշտ խաղ էր: Այդուհանդերձ, կարողացանք երեք միավոր վաստակել,- ասել է Մորատան:- Ուղիղ իմաստով սա խաղ էլ չէր, որովհետև մրցակիցը հայտնի է իր հուսալի պաշտպանությամբ ու ֆուտբոլային ագրեսիայով:
Հույս ունեմ, որ կշարունակեմ ելույթներս հավաքականում: Սա իմ լավագույն խաղը չէր, սակայն ես կշարունակեմ աշխատել, որպեսզի կրկին հրավեր ստանամ հավաքականից»: