ՊՍԺ-ն Կավանիին, Վերատտիին ու 20 մլն եվրո է առաջարկել Պոգբայի համար
Ֆրանսիական ՊՍԺ-ն առաջարկ է ներկայացրել «Յուվենթուսին»՝ կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու համար: Փարիզցիները ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց առաջարկում են Կավանիի, Վերատտիի տրանսֆերները ու 20 մլն եվրո: Կավանիի տրանսֆերը գնահատվում է 50 մլն, Վերատտիինը՝ 30 մլն: Ստացվում է, որ ՊՍԺ-ն Պոգբայի համար 100 մլն եվրո է առաջարկում:
Թուրինյան ակումբի գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան Կավանիի տաղանդի մեծ երկրպագուն է: Սակայն «Յուվենթուսը» պատրաստ չէ նրան տարեկան 10 մլն եվրո վճարել, որը նա վաստակում է Փարիզում: Որպեսզի տեղափոխությունը կայանա, ուրուգվայցին պետք է համաձայնվի աշխատավարձի կրճատման նվազագույնը 40 տոկոսով: