Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ավտովթարի են ենթարկվել
Քիչ էր մնում՝ Հունգարիայի հավաքականի հետ հանդիպումը վերջինը դառնար Վանգելիս Մորասի, Պանայոտիս Տահցիդիսի ու Յոաննիս Ֆետֆացիդիսի համար: Երկուշաբթի հույները հունգարացիների հետ ընկերական խաղում ոչ-ոքի արձանագրեցին: Նշված ֆուտբոլիստներն այնուհետև տաքսիով մեկնել են օդանավակայան, սակայն ճանապարհին ավտովթարի են ենթարկվել: Մորասը, Տահցիդիսը և Ֆետֆացիդիսը վնասվածքներ են ստացել, իսկ վարորդը տեղում մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ