Լյով. «Վրացիներին չթույլատրեցինք գոլային պահեր ստեղծել»
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կիսվել է Վրաստանի ընտրանու հետ արտագնա խաղից (2:0) իր ստացած տպավորություններով:
«Մեզ համար գլխավորը երեք միավորն էր, և մենք վաստակեցինք այն: Առաջին խաղակեսում շատ լավ էինք խաղում, տիրում էինք առավելությանը, և գոլը միայն ժամանակի հարց էր: Ընդմիջումից հետո ֆուտբոլիստները փոքր-ինչ թուլացան, և վիճակն ավելի բարդացավ: Վրացիներն ակնհայտորեն ավելացրեցին, չնայած պետք է շեշտել, որ մենք նրանց չթույլատրեցինք գոլային պահեր ստեղծել: Ես գոհ եմ, թե աշխարհի առաջնությունից հետո իր առաջին խաղն ինչպես անցկացրեց Բաստիան Շվայնշտայգերը: Նա հրաշալի էր պայքարում խաղադաշտի կենտրոնում ու լավ էր համագործակցում Մարկո Ռոյսի հետ»,- Լյովի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: