Նեյմար. «Ես Սանչեսի հետևից Անգլիա չեմ մեկնի»
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ Ալեքսիս Սանչեսի մտերիմ ընկերն է, ով անցած ամռանը կատալոնյան ակումբից տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»: Սակայն ինքը` բրազիլացին, չի պատրաստվում հետևել իր ընկերոջը:
«Ալեքսիսն իմ լավ ընկերն է, և ինձ համար նրա հետ «Բարսելոնում» խաղալը մեծ պատիվ կլիներ,- Նեյմարի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Մենք լավ ենք հարմարվել խաղադաշտում ու նրա սահմաններից դուրս, ուստի ես ուրախ եմ, որ նրա համար «Արսենալում» ամեն ինչ լավ է դասավորվում: Արդյոք կցանկանայի՞ խաղալ Անգլիայում: Ես երջանիկ եմ «Բարսելոնում» և պատրաստվում եմ դեռ շատ ժամանակ անցկացնել այստեղ»: