«El Mundo Deportivo». «Բարսելոնը» կգնի Պոգբայի տրանսֆերը և նրան վարձավճարով կտրամադրի «Յուվենթուսին»
Կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար պայքարում, որպես «Ռեալի», ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ գլխավոր հաղթաթուղթ, «Բարսելոնը» կարող է զիջումներ կատարել «Յուվենթուսին»: Կատալոնյան ակումբը չի կարող նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ստորագրել մինչև 2016 թ հունվարը, երբ կլրանա ակումբի վրա դրված սանկցիայի ժամկետը, սակայն միևնույն ժամանակ պետք է փոխարինող գտնի Խավիի համար, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից:
«Ռեալի», ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» հետ պայքարում հաղթող ճանաչվելու համար «Բարսելոնը» Պոգբայի տրանսֆերը գնելուց հետո խոստանում է նրան թողնել Թուրինում ևս մեկ տարի՝ վարձավճարի հիմունքներով: Այս մասին տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն: