«Ռեալում» բացառում են Բեյլի տրանսֆերի վաճառքը
Մադրիդյան «Ռեալը» չի պատրաստվում վաճառել ուելսցի կիսապաշտպան Գարետ Բեյլի տրանսֆերը: Այս մասին հայտնում է «Marca»-ն:
Վերջին ժամանակներս ԶԼՄ-ներում հաճախ են լուրեր հրապարակվում, որ նա կհեռանա թիմից, նույնիսկ խոսվում է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկի մասին:
«Արքայական ակումբում», սակայն, չեն կասկածում, որ Բեյլի ապագան հենց Մադրիդում է, չնայած վերջին ժամանակներս նրա խաղը չի ստացվում:
«Մենք երբեք չենք քննարկի Բեյլի տրանսֆերի վաճառքի հարցը: Նա թիմի առանցքային ֆուտբոլիստն է, և ես չեմ կարող պատկերացնել «Ռեալի» ապագան առանց նրա ու Քրիշտիանու Ռոնալդուի»,- հայտարարել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ