Ռումենիգե. «Բլատտերին տխրեցնում է ՖԻՖԱ-ի հասցեին հնչած քննադատությունը»
Միշտ չէ, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը հասկանում է, թե ինչու է ենթարկվում մամուլի ու երկրպագուների հարձակումներին: Մայիսի վերջին տեղի կունենան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները, որոնցում կազմակերպության գործող նախագահը լուրջ մրցակցության է հանդիպելու:
Հնարավոր է, որ վերընտրվելու ցանկությունը Բլատտերին կստիպի փոփոխություններ կատարել հաճախակի կոռուպցիայի մեջ մեղադրվող ՖԻՖԱ-ի գործունեության մեջ:
«Բլատտերի հետ շփման ընթացքում այնպիսի զգացում ունեցա, որ նրան շատ է տխրեցնում ՖԻՖԱ-ի հասցեին հնչած քննադատությունը: Ինձ թվում է, որ նա պատրաստ է փոխվել: Ես այդքան հոռետեսորեն չէի տրամադրվի նրա նկատմամբ: Կա հնարավորություն, որ ՖԻՖԱ-ն կփոխվի դեպի լավը»,- կարծում է «Բավարիայի» և Եվրոպայի ֆուտբոլային ակումբների ասոցիացիայի ղեկավարներից մեկը` Կառլ-Հայնց Ռումենիգեն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ