Լևանդովսկի. «Բորուսիան» ավելի ուժեղ է դարձել»
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շեշտել է, որ դեռ վաղ է Դորտմունդի «Բորուսիային» հաշվից հանելու համար, չնայած որ այդ թիմը վատ է հանդես գալիս այս մրցաշրջանում: «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստը միևնույն ժամանակ ընդգծել է, որ դորտմունդցիների խաղը շատ ուժեղ է կախված կիսապաշտպան Մարկո Ռոյսից:
«Ինձ համար դժվար է դատողություններ անել, քանզի արդեն այդ թիմի խաղացողը չեմ, սակայն ինձ թվում է, որ «Բորուսիան» ավելի ուժեղ է դարձել,- Լևանդովսկու խոսքերը մեջբերել է TZ-ն:- Հիշում եմ այն ժամանակները, երբ «Բորուսիան» հիմնական կազմի 12 խաղացող ուներ, և բոլորս էլ գործնականում մասնակցում էինք բոլոր հանդիպումներին: Հիմա Յուրգեն Կլոպն ավելի շատ տարբերակներ ունի, սակայն այս մրցաշրջանում ինչ-որ բան այնպես չընթացավ: Երբ խաղում էի դորտմունդյան թիմում, եթե Ռոյսը խաղադաշտում էր, ամեն ինչ գերազանց էր: Երբ նա բացակայում էր, արդյունքները կտրուկ վատանում էին»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ