Նեյմար. «Ես չգիտեմ, թե ով է Մեդելը»
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը չի մեկնաբանել Չիլիի ընտրանու կիսապաշտպան Գարի Մեդելի` իր հասցեին հնչեցրած քննադատությունը: Հիշեցնենք, որ նա «Բարսելոնի» հարձակվողին մեղադրել է կեղծարարքի մեջ խաղից հետո, որում բրազիլացիները չիլիացիներին հաղթեցին 1:0 հաշվով:
«Ինձ համար դա շատ ծանր խաղ էր. սա ֆուտբոլ չէ,- Նեյմարի խոսքերը մեջբերել է sport.es-ը:- Եթե նա ասում է, որ սա թատրոն է, ես ասելու ոչինչ չունեմ: Մեդելին չեմ ճանաչում, չգիտեմ` ով է նա: Գիտեմ, թե ինչ է ֆուտբոլը: Եվ ինձ համար միևնույն է, թե նա ինչ է ասել»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ