ՄՕԿ-ը բարձր է գնահատում Վատիկանի աջակցությունը
205 ազգային օլիմպիական կոմիտե միավորող միջազգային օլիմպիական կոմիտեն մտադիր է Վատիկանին տալ մշտական դիտորդի կարգավիճակ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՄՕԿ-ի ներկայացուցիչ Մարիո Պեսկանտեն:
Նա չափազանց կարևոր է համարում համագործակցությունը Հռոմի Պապի մշակույթի խորհրդի հետ: Նախատեսվում է հավատքի և սպորտի մասին համատեղ կոնֆերանս կազմակերպել Լոզանում: Թոմաս Բախի ղեկավարությամբ ՄՕԿ-ը փորձում է հասնել հնում եղած այն սկզբունքին, որով արգելվում էին միջպետական բոլոր տեսակի հակամարտություններն օլիմպիական խաղերի ընթացքում:
Այս հարցում հույս է ներշնչում Վատիկանի աջակցությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հրադադարի առաջին կոչը նախատեսվում է հնչեցնել «Ռիո-2016» օլիմպիական խաղերի առթիվ: