Հումմելս. «Եվրագավաթների մասին կարելի է մոռանալ»
Դորտմունդյան «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումմելսը կարծում է, որ թիմը չի կարող հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների լիգային կամ Եվրոպայի լիգային:
«Անընդմեջ երկու ոչ-ոքիից հետո («Համբուրգի» ու «Քյոլնի» հետ) կարծում եմ, որ արդեն չարժե նայել եվրագավաթների ուղղությամբ,- հայտարարել է Մաթսը:- Մենք անընդմեջ 4 հաղթանակ ունեինք և մտածում էինք, որ դեռ հնարավորություն կա՝ հայտնվելու եվրագավաթային գոտում, բայց հիմա դա անհնար է:
Առջևում շատ ծանր խաղեր ունենք՝ «Բավարիայի», «Հոֆենհայմի», Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ու «Վոլֆսբուրգի» հետ: Այդ խաղերից երեքը պետք է անցկացնենք դրսում: Ծանր խաղացանկ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ