Մրցումների առաջին օրը՝ 4 մեդալ
Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-Սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսն արժանացան մեդալի:
Պատանիներից Դանիել Գաբրիելյանը (60կգ) և երիտասարդներից Արման Նիազյանը (48կգ) արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը (62 կգ) և Միշա Նազարյանը (82կգ) հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների:
Պարգևատրման արարողության ընթացքում մի զավեշտալի դեպք արձանագրվեց: Երիտասարդների 62 կգ քաշային կարգում, ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի, Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանի պետական օրհներգը:
Թյուրիմացությունը շտկվեց րոպեներ անց:
Մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 18-ին և 19-ին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին