Մուտկոն հայտարարել է, որ «ԱԱ-2018»-ի մարզադաշտերը թանկացել են 40 տոկոսով
Աշխարհի 2018 թ. ֆուտբոլի առաջնության մարզադաշտերի արժեքը կբարձրանա 30-40 տոկոսով տարադրամի փոխարժեքի ու դոլարային պայմանագրերի պատճառով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:
«Մենք որոշակի պայմանագրեր ենք ստորագրել դոլարով, բայց այդ դոլարը գնելը թանկացել է: Այդ իսկ պատճառով ինչ-որ բան ձեռք բերելու համար անհրաժեշտ է ավելացնել ռուբլու չափը: Խոսքը, ընդհանուր առմամբ, 30-40 տոկոսի մասին է»,- նշել է նա:
Մուտկոն շեշտել է նաև, որ խնայողության առումով «ԱԱ-2018»-ի կազմկոմիտեն կազմակերպություններին խնդրել է արտասահմանյան ապրանքատեսակները փոխարինել ռուսական համապատասխան արտադրատեսակներով: ՌԴ կառավարությունն ապրիլի 13-ին, կապված դրա հետ, սպորտի նախարարությանը թույլատրել է շտկումներ կատարել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ