Նեյմարը ներողություն է խնդրել Խավիից
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը ներողություն է խնդրել թիմի կիսապաշտպան և ավագ Խավիից՝ «Սևիլիայի» հետ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի խաղում դրսևորած պահվածքի համար: Այս մասին հայտնում է «El Mundo Deportivo»-ն:
Այդ խաղում կատալոնյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բրազիլացի ֆուտբոլիստի փոխարեն 74-րդ րոպեին խաղադաշտ մտցրեց Խավիին: Դա դուր չեկավ Նեյմարին: Հեռանալով խաղադաշտից՝ նա ժեստերով ցույց տվեց, որ դժգոհ է: Ավելի ուշ Նեյմարն ասել է, որ պարզապես ցանկանում է միշտ խաղադաշտում լինել: Այնուամենայնիվ, նա ներողություն է խնդրել Խավիից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին