Ստեֆանո Պիոլի. «Լացիոն» արդեն չի հասնի «Յուվենթուսին»
«Լացիոյի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին «Յուվենթուսի» հետ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի հանդիպումից առաջ շեշտել է, որ այս պահին թուրինյան թիմն ուժեղագույնն է երկրում: Մասնագետը նշել է նաև, որ իր սաների համար դեռ վաղ է մտածել «A» սերիայում հաղթելու մասին:
«Յուվենթուսն» իր համար այնպիսի մեծ առավելություն է ստեղծել, որ առաջիկա խաղում ցանկացած արդյունք չի ազդի նրա դիրքի վրա,- Պիոլիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Թուրինցիները երկար տարիներ ապացուցում են, որ Իտալիայի ուժեղագույն թիմն են: Ինձ մնում է միայն շնորհավորել Ալլեգրիին եվրոպական ասպարեզում հաջողությունների առթիվ:
Մեզ համար այս տարին կարևոր է հիմքեր ստեղծելու տեսանկյունից: Առայժմ անիմաստ է խոսել առաջնությունում հաղթանակի մասին, դեռ շատ բաներ կարող են պատահել: «Լացիոյի» ֆուտբոլիստները դեռ չեն կարողացել գիտակցել իրենց ներուժի սահմանները: Մեզ լուրջ փորձություն է սպասվում «Յուվենթուսի» հետ խաղում, և այն ցույց կտա՝ արդյոք կարողացե՞լ ենք մոտենալ Իտալիայի ուժեղագույն թիմերին»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ