Հայաստանի շախմատի կանանց հավաքականը պարտության մատնեց Եգիպտոսի թիմին
Չինաստանի Չենդու քաղաքում անցկացվող աշխարհի կանանց թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի շախմատային ընտրանին 3:1 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի հավաքականի նկատմամբ՝ տոնելով այս մրցաշարում իր անդրանիկ հաղթանակը: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան համապատասխանաբար հաղթեցին Այահ Մոատազին, Շահենդա Վաֆային ու Ամինա Շերիֆին, իսկ Սուսաննա Գաբոյանը զիջեց Շրոկ Վաֆային:
Հաշվետու տուրից հետո Հայաստանի հավաքականն իր ակտիվում 3 միավոր ունի և 10 թիմերի պայքարում ընթանում է 5-րդ հորիզոնականում: Առաջատարը՝ Վրաստանի ազգային թիմը, վաստակել է 5 միավոր, 4-ական միավոր ունեն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ընտրանիները: