Մարիա Շարապովա. «Շտուտգարտում իմ կարիերայի լավագույն խաղերից մեկն եմ անցկացրել»
Մարիա Շարապովան կիսվել է Շտուտգարտի մրցաշարից իր ակնկալիքներով: Հիշեցնենք, որ գերմանական այդ քաղաքում նա հերթական անգամ կձգտի պաշտպանել կոչումը: Հիշեցնենք՝ «Porsche Tennis Prix»-ը միակ մրցաշարն է, որում աշխարհի երկրորդ ռակետը հաղթել է 3 անգամ՝ 2012-2014 թթ.:
«Ինչ էլ որ լինի, հաճելի է վերադառնալ այն մրցաշարը, որում ելույթների լավ պատմություն ունես և որի հետ քեզ լավագույն հիշողություններ են կապում: Այս կորտում ես իմ կարիերայի լավագույն խաղերից մեկն եմ անցկացրել: Բայց յուրաքանչյուր մրցաշար սկսվում է զրոյից, ուստի կարող եմ ասել միայն, որ կաշխատեմ կրկին պաշտպանել կոչումս»,- 28-ամյա ռուս թենիսիստուհու խոսքերը մեջբերել է WTA-ի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին