Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Ուզբեկստանին
Երեկ ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Ուզբեկստանի Մ-19 տարեկանների հավաքականների առաջին ընկերական հանդիպումը: Հյուրերը հաղթեցին 3:1 հաշվով: Հաշիվը բացեց Սանջար Կոդիրկուլովը՝ 8-րդ րոպեին: Խուշնուդ Ավիլովը կրկնապատկեց հյուրերի առավելությունը 38-րդ րոպեին: 67-րդ րոպեին Հայկ Գալստյանը դարձավ մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակը, իսկ 83-րդ րոպեին Սաիդջամոլ Դավլատջոնովը երրորդ անգամ գրավեց մեր թիմի դարպասը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի և Ուզբեկստանի Մ-19 հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ապրիլի 28-ին, ժամը 16:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ