«Ինտերը» կբարձրացնի Իկարդիի աշխատավարձը
«Ինտերը» և հարձակվող Մաուրո Իկարդին մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, միլանցիները 22-ամյա իտալացուն տարեկան 2,8 մլն եվրո աշխատավարձ են առաջարկել և դրական պատասխան են ստացել: Բացի այդ, Իկարդիի պայմանագրում կնշվի մի կետ, որի համաձայն՝ նրա աշխատավարձը ավտոմատ կերպով կհասնի 3,2 միլիոնի, եթե հարձակվողը դառնա Իտալիայի 2014-2015 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
Հիշեցնենք, որ այս պահին «A» սերիայի ռմբարկուների ցուցակը 18 գոլով գլխավորում է «Յուվենթուսի» հարձակվող Կառլոս Տևեսը: Իկարդին արգենտինացուց ընդամենը 1 գոլով է հետ մնում: