Կավանիին դուր չի գալիս իր դերը Բլանի մարտավարության մեջ
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հանդիպել գլխավոր մարզչի ու ակումբի ղեկավարության հետ՝ թիմում իր դերի մասին հարցը քննարկելու համար:
Ֆուտբոլիստին չի բավարարում այն փաստը, որ նրան չեն օգտագործում հարձակման կենտրոնում, իսկ նա ուզում է խաղալ հենց այդ դիրքում: Ակումբի հետ Կավանիի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թ, ուստի նա հենց այնպես չի կարող հեռանալ փարիզյան թիմից: Սակայն ֆուտբոլիստի գործակալը ֆրանսիական ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ պնդելու է վաճառել Կավանիի տրանսֆերը, եթե իրավիճակը չփոխվի:
Ինքը՝ գլխավոր մարզիչ Լորան Բլանը, կարծում է, որ Կավանին ավելի բազմակողմանի ֆուտբոլիստ է, և չի կարելի նրան օգտագործել միայն հարձակման սուր ծայրում: