Լոպետեգին «Բենֆիկայի» մարզչին բռունցքի հարված է խոստացել
Հայտնի են դարձել «Պորտուի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի ու Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի վեճի պատճառները: Վեճն սկսվել է ազգային առաջնության 30-րդ տուրում այս թիմերի առերես հանդիպումից հետո, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Վեճը կարող էր վերածվել կռվի, և մոտիկ գտնվող մարդիկ ստիպված էին միջամտել ու բաժանել նրանց:
Ինչպես տեղեկացնում է «Record»-ը, Լոպետեգին Ժեզուշին ասել է. «Եթե դու ևս մեկ անգամ աղավաղես իմ ազգանունը, բռունցքի հարված կստանաս»:
Նշենք, որ վերջերս Ժեզուշն ասել է, թե չի կարողանում հիշել իսպանացի մասնագետի անունը՝ ավելացնելով, որ երբեմն նրան Լոպետեգի է անվանում, երբեմն՝ Լոտոպեգի: