Եգոր Տիտով. «Խաչ մի քաշեք Մովսիսյանի վրա»
«Սպարտակի» նախկին ավագը, չնայած որ թիմը հաղթել է «Ռեալին», կոշտ քննադատության է ենթարկել մոսկվացիների խաղը:
«Հավասար խաղ էր, պահերը քիչ էին: Երջանկություն է, որ «Սպարտակը» Պրոմես ունի: Վերջին վայրկյաններին նա ոչնչից գոլ արարեց: Հիմա Պրոմեսը թիմի գլխավոր աստղն է: Ես արդեն սկսել եմ մոռանալ Մովսիսյանի ու Կոմբարովի անունները, ովքեր մինչև վերջերս թիմի անվիճելի առաջատարներն էին: Հարձակման գծում Դավիդոն ու Կրոտովն էլ Մովսիսյանից ավելի հետաքրքիր են դիտվում: Սակայն Մովսիսյանի վրա ոչ մի դեպքում չի կարելի խաչ քաշել: Նա ծանր վնասվածքից դեռ լիարժեք չի ապաքինվել: Վստահ եմ, որ ժամանակին զուգընթաց Մովսիսյանը նախկինը կլինի: Ճիշտ է՝ դրա համար միայն մեկ բան է պետք՝ աշխատել, աշխատել և աշխատել:
Ես նույնիսկ չեմ հասկանում, թե «Սպարտակն» ինչի համար է խաղում: Այո, ապրեն տղաները, հաղթեցին «Ռուբինին»: Բայց ի՞նչ տեսանք մենք 90 րոպեի ընթացքում: Միայն մեկ վառ գրոհ, որն ավարտվեց Կրոտովի հարվածով, և Պրոմեսի անհատական գործողությունները: Վերջ: Հարց է առաջանում՝ ֆուտբոլիստները հաճույք ստանո՞ւմ են նման խաղից: Կարծում եմ՝ ոչ: Ինձ համար ես արդեն հետևություններ եմ արել: Սա ոչ թե ֆուտբոլ է, այլ պոռնոգրաֆիա:
Ակումբի ղեկավարներից Չելոյանցը հայտարարել է, որ առանձնապես չի հավատացել Յակինին: Ակումբի ղեկավարների շարքում նա միակն է, ով ֆուտբոլ է հասկանում: Բայց վերջին խոսքը, միևնույն է, պատկանում է սեփականատիրոջը՝ Ֆեդունին»,- ասել է Տիտովը «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում: