Ցորկ. «Բորուսիան» կարող է հաղթել «Բավարիային»
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միքայել Ցորկը չի կորցնում հույսը, որ թիմն այս մրցաշրջանում կոչում կնվաճի: Նրա հույսերը կապված են Գերմանիայի գավաթի խաղարկության հետ, որում թիմը հասել է կիսաեզրափակիչ և պետք է խաղա մյունխենյան «Բավարիայի» հետ:Հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին:
«Մենք գիտենք, որ այդ խաղում ֆավորիտի կարգավիճակ չունենք: Բայց մեկ խաղում շատ բանի կարող ես հասնել: Ինչ վերաբերում է Գերմանիայի առաջնությանը, ապա եթե մեզ հաջողվի գրավել 7-րդ տեղը, դա ինձ համար մեծ հաջողություն կլինի»,- Ցորկի խոսքերը մեջբերել է «Kicker»-ը:
Ավելացնենք, որ 30-րդ տուրից հետո «Բորուսիան» վաստակել է 39 միավոր և ընթանում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում: