Ալվեշը որոշել է կարիերան շարունակել «Բարսելոնում»
«Բարսելոնի» պաշտպան Դանի Ալվեշը որոշել է կարիերան շարունակել իր ներկայիս թիմում: Ամռանը կլրանա նրա պայմանագրի ժամկետը «Բարսելոնի» հետ, և լուրեր կային, որ փորձառու ֆուտբոլիստը կփոխի ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է «Cadena Cope»-ն:
Ինքը՝ ֆուտբոլիստը, ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, որոշել է մնալ «Բարսելոնում» մարզական ու անձնական, այլ ոչ թե ֆինանսական դրդապատճառներով: Բրազիլացուն դուր է գալիս խաղալ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ, և նա ցանկանում է մնալ այն քաղաքում, որտեղ իր ընտանիքն է ապրում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ