Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն ապրիլի 29-ից
Հունիսի 13-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառվելու են ապրիլի 29-ից: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000, արևելյան տրիբունայինը՝ 5000-7000, հյուսիսային և հարավային տրիբունաներինը՝ 4000 դրամ:
Վաճառքում են լինելու միայն հատուկ Բար-կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաև նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը:
Մարզադաշտ խնդրում ենք գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար: