Կառլո Անչելոտտին հույսեր է կապում Բեյլի հետ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հույս ունի, որ թիմի կիսապաշտպան Գարետ Բեյլը «Յուվենթուսի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում ասպարեզ դուրս կգա մեկնարկային կազմում:
«Սևիլիայի» հետ իսպանական Պրիմերայի խաղում ուելսցի ֆուտբոլիստը, ով նոր էր ապաքինվել մկանային վնասվածքից, խաղադաշտում կես ժամից պակաս ժամանակ անցկացրեց և արժանացավ իտալացի մասնագետի դրական գնահատականին:
Ինչպես հայտնի է, «Ռեալի» ու «Յուվենթուսի» առաջին հանդիպումը կկայանա մայիսի 5-ին, Թուրինում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին