Մոուրինյո. «Այս հաղթանակի համար ամեն ինչ ունեինք»
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` չեմպիոնական կոչման մասին, որը նրա թիմը նվաճեց «Կրիստալ Պելասի» հետ խաղում (1:0):
«Ես շատ երջանիկ եմ ու հպարտ,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Ինձ հանգիստ է պետք, ես հոգնել եմ: Հեշտ չէ դիմանալ այս ճնշմանը, սակայն մենք վերջապես չեմպիոն ենք: Վերջապես կարող ենք թեթևացած ու ուրախ շունչ քաշել:
Հետ նայելով` կարելի է վստահորեն ասել, որ մենք արժանի էինք այս կոչմանը: Անցած մրցաշրջանում, ինչպես ինձ թվում է, մենք զբաղված էինք շինարարությամբ: Այս անգամ գլխավոր դերը կատարեցին աշխատասիրությունը, խաղային որոշ սկզբունքներ և կայունությունը: Նոր ֆուտբոլիստները, իրենց հերթին, ապահովեցին այն որակները, որոնք չէին բավարարում թիմին:
Մրցաշրջանի հենց սկզբից յուրաքանչյուր հաղթանակից հետո հասկանում էի, որ այս թիմը պատրաստ է: Անհրաժեշտ պահերին բնավորություն ու ոգի ցուցադրեցինք: Այս հաղթանակի համար ամեն ինչ ունեինք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում