Ինյեստա. «Գվարդիոլայի հետ նոր հանդիպումը գեղեցիկ ու յուրահատուկ կլինի»
«Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղի նախօրեին խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ, այժմ՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ հանդիպման մասին: Կիսապաշտպանի խոսքերով՝ իսպանացի մասնագետի առկայության փաստը լրացուցիչ գույն կհաղորդի դիմակայությանը:
«Գվարդիոլան ու Միքայել Լաուդրուպը իմ կուռքերն են եղել,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Մենք խաղում էինք եզրափակչում: Գավաթը պետք է հանձներ թիմի ավագը, և նա Գվարդիոլան էր: Իսկ ես մեր թիմի ավագն էի: Այդ ժամանակ էլ կայացավ մեր առաջին հանդիպումը: Շատ տարիներ են անցել, և մենք միասին շատ ականավոր պահեր ենք ապրել: Նրա հետ նոր հանդիպումը գեղեցիկ ու յուրահատուկ կլինի բոլորի համար, որովհետև հիշողությունները շատ են և միշտ կմնան մեզ հետ:
Մարզիչները տարբեր են, ունեն տարբեր մեթոդներ ու միջոցներ՝ իրենց գաղափարներն իրականացնելու համար: Նրա համար անպետք դետալներ չկան, միշտ մտածում է այն մասին, թե թիմն ինչի հաշվին կարող է ավելացնել: Ցանկացած իրավիճակում գտնում է շատ տարբերակներ, որոնց մեծ մասը ճիշտ է: Երբ նա դեռ խաղադաշտ էր մտնում, նրան առաձնացնում էր ֆուտբոլի ընկալումը, որովհետև հրաշալի էր կարդում խաղը: Ձեռք բերելով նաև մարզչական փորձ՝ Խոսեպն առաջ շարժվեց այդ ուղղությամբ: Նրանից շատ բան ենք սովորել: Խոսեպը կարևոր էր և մեզ՝ ֆուտբոլիստներիս, և ակումբի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները