Նոյեր. «Հույս ունենք, որ կխաղանք Բեռլինում կայանալիք եզրափակչում»
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոստովանել է, որ չի վախենում «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիից և կփորձի իր դարպասը պաշտպանել նրա հարվածներից, ինչպես աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակչում: Հիշեցնենք, որ վաղը «Բավարիան» ու «Բարսելոնը» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Այդ խաղում Նոյերն ու Մեսսին առաջին անգամ կհանդիպեն աշխարհի 2014 թ. առաջնության եզրափակչից հետո, որում նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիայի ընտրանին:
«Ես շատ եմ հարգում Մեսսիին: Նա շատ բաների է հասել , բայց միևնույն ժամանակ համեստ մարդ է մնացել,- ասել է Նոյերը «L’Equipe»-ին տված հարցազրույցում:- Այդուհանդերձ, իշխանության ցուցադրումը շատ կարևոր է: Երբ մենք խաղադաշտում ենք, պետք է որոշել, թե ով է տանտերը: Նման բան ես արեցի աշխարհի առաջնության եզրափակչում, և դա աշխատեց:
Անհրաժեշտ է ֆիզիկական դիմացկունություն, բնավորություն և որոշակի կոշտություն դրսևորել:
Այո, երկու տարի առաջ կիսաեզրափակչում երկու հանդիպման ընդհանուր արդյունքով 7:0 հաշվով հաղթեցինք «Բարսելոնին», սակայն հիմա շատ բան է փոխվել: Այս անգամ կխաղա Մեսսին, ով լավ մարզավիճակ է ձեռք բերել, իսկ ահա մեր թիմի կազմից մի շարք առանցքային խաղացողներ են բացակայում:
Անկախ ամեն ինչից՝ հույս ունենք, որ կխաղանք Բեռլինում կայանալիք եզրափակչում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին