Ռամոս. «Ես սարսափելի խաղացի, բայց դա չի անհանգստացնում ինձ»
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Յուվենթուսի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից (1:2) հետո խոստովանել է, որ վատ հանդիպում է անցկացրել: Այդուհանդերձ, նա վստահություն է հայտնել, որ մադրիդցիներն ի վիճակի են հաղթել «Յուվենթուսին» երկու հանդիպման ընդհանուր արդյունքով:
«Դա, ընդհանուր առմամբ, վատ խաղ էր,- Ռամոսի խոսքերը մեջբերել է «Goal»-ը:- Ես սարսափելի խաղացի, բայց դա չի անհանգստացնում ինձ: Ես հավատում եմ Անչելոտտիին, իսկ նա՝ ինձ: Կա պատասխան խաղ, և մենք դեռ կարող ենք հաղթել այս դիմակայությունում: Իրականում «Սանտյագո Բեռնաբեուում» խաղալն ավելի լավ է: Վստահ եմ, որ ամեն ինչ կփոխվի: Հանձնվելն իմ փիլիսոփայության մեջ չի մտնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները