Ալ-Հուսեյն. «Անհրաժեշտ է աշխարհի առաջնության մասնակից երկրների քանակը հասցնել 36-ի»
Աշխարհի ֆուտբոլի առաջնության մասնակից երկրների թիվը 32-ից պետք է հասնի 36-ի: Այսպիսի կարծիք է հայտնել Ֆուտբոլային ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի նախագայի թեկնածու, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը: Նրա հայտարարությունը մեջբերել է ESPN-ը:
Ալ-Հուսեյնն այժմ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում կազմակերպության գործող ղեկավար Յոզեֆ Բլատտերի միակ մրցակիցն է: Հիշեցնենք, որ ընտրությունները կկայանան մայիսի 29-ին, Ցյուրիխում:
«Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ավելացնել աշխարհի առաջնության մասնակից երկրների քանակը՝ 32-ից հասցնելով 36-ի,- նշված է նրա հայտարարության մեջ:- Ես ուզում եմ ուսումնասիրել բոլոր հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են դրա համար»: