«Ռեալը» շարունակում է մտածել Անչելոտտիի պաշտոնանկության մասին
«Ռեալի» ղեկավարությունը դեռ որոշում չի կայացրել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի ապագայի հարցում: Այս մասին հայտնում է «Marca»-ն: «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ինչպես նաև մյուս ղեկավարները շարունակում են մտածել իտալացի մասնագետի պաշտոնանկության նպատակահարմարության մասին:
Այս մրցաշրջանում 55-ամյա մասնագետը ոչ մի կոչում չի նվաճել, չնայած անցած մրցաշրջանում թիմը նրա ղեկավարությամբ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու նվաճել Իսպանիայի գավաթը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ իտալացին նախնական պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այնուհետև լուրեր տարածվեցին, որ մեծ է նրա՝ «Միլան» վերադառնալու հավանականությունը: Ինքը՝ Անչելոտտին, ասել է, որ մտադիր է մնալ «Ռեալում»: Նրա պոտենցիալ փոխարինողների թվում նշվում են այնպիսի մասնագետների անուններ, ինչպիսիք են Յուրգեն Կլոպն ու Ռաֆայել Բենիտեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում