Բյելսան «Մարսելից» նոր պայմանագիր չի սպասում
«Մարսելի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան հայտարարել է, որ դժվար թե նոր պայմանագիր ստանա իր այժմյան ակումբից:
«Մարսելը» շատ լավ անցկացրեց մրցաշրջանի առաջին մասը, ընթանում էր առաջին հորիզոնականում, սակայն երկրորդ շրջանում ձախողվեց և նույնիսկ կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայի գոտուց: Ինքը՝ Բյելսան, ինչպես երևում է, պատրաստ է ամռանը նոր ակումբ փնտրել:
«Ինչ-որ տեղ կարդացի, որ ես առաջարկ եմ սպասում «Մարսելից»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Ես երբեք նման բան չեմ ասել: Միակ բանը, որն ասվել է, այն է, որ «Մարսելից» առաջարկ չեմ ստացել: Այո, ես առաջարկ չեմ ստացել ու չեմ էլ սպասում»:
Ֆրանսիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Մարսելն» ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում՝ երկու միավորով զիջելով «Մոնակոյին»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ