ՈՒԵՖԱ-ն թույլատրել է Ղրիմի առաջնություն անցկացնել
Շվեյցարիայում բանակցություններ են անցկացվել Ղրիմի ֆուտբոլային միության և ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների միջև: Ղրիմի տարածաշրջանային ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Գեորգի Իլյակովը խոսել է առաջնության մեկնարկային օրվա մասին:
«ՈՒԵՖԱ-ի հետ բանակցություններ ենք վարել: Մեզ թույլատրել են Ղրիմի առաջնություն անցկացնել: Այդ առաջնությունը ճանաչվելու է ՈՒԵՖԱ-ի կողմից: Պատրաստվում ենք այն սկսել 2015 թ. օգոստոսին: Մասնակցելու է 8 պրոֆեսիոնալ թիմ»,- ասել է Իլյակովը:
Նա ավելացրել է նաև, որ հունիսի սկզբին նախատեսվում է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների հերթական այցը Ղրիմ:
«Հուլիսի սկզբին Ղրիմում կլինի ՈՒԵՖԱ-ի հանձնաժողովը, որը կուսումնասիրի ղրիմյան թիմերի ենթակառուցվածքները, որոնք ակումբները պետք է ունենան՝ ըստ կանոնակարգի: Այդ ստուգումից հետո մենք ձեռնամուխ կլինենք Ղրիմի առաջնության ակումբների ֆինանսավորման հարցին:
Գաղափարը, որ Ղրիմի առաջնության հաղթողը Եվրոպայի լիգայի ուղեգիր կստանա, լավն է: Այն նախկինում հնչել է տեսական մակարդակով, սակայն Շվեյցարիայում կայացած բանակցություններում այդ հարցը չի բարձրացվել: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ղրիմյան ակումբների՝ եվրագավաթներին մասնակցության հնարավորությունը մոտ ժամանակներս շատ ցածր է:
ՈՒԵՖԱ-ն աստիճանաբար ճանաչում է Ղրիմի ֆուտբոլի առաջնության լեգիտիմությունը: Ավելի շուտ՝ մրցաշարին կմասնակցի 8 թիմ: Միանգամայն հստակ է, որ այդ առաջնությունում ավտոմատ կերպով կհայտնվեն «Տավրիան» և «Սևաստոպոլը»: Մյուս մասնակիցների մասին առայժմ ասելու բան չկա»,- նշել է Իլյակովը:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին