«Բարսելոնը» Խավիին փոխարինող է գտել ՊՍԺ-ում
«Բարսելոնի» բազմամյա առաջատար Խավին օրերս պաշտոնապես հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից: Իսպանիայի չեմպիոնի ղեկավարությունն արդեն սկսել է փոխարինողի որոնումները: Երեկ հաղորդվել է, որ կատալոնցիները, իբր, պայմանավորվել են «Յուվենթուսի» առաջատար խաղացող Պոլ Պոգբայի հետ: Այժմ հայտնի է դարձել, որ «Բարսելոնի» տեսադաշտում ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերրատին է:
«Բարսելոնի» մարզական տնօրեն Արյեդո Բրայդան կարծում է, որ 22-ամյա իտալացին իդեալական փոխարինող կլինի Խավիի համար, ով ամռանը կդառնա քաթարյան «Ալ-Սադդի» ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է «Transfer Market Web»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին