Կասիլյասը չի վախենում Դե Հեայի հետ մրցակցությունից
Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը պատրաստ է հիմնական կազմում տեղի համար մրցակցել իր ավելի երիտասարդ համերկրացու հետ: Ամեն ինչ տանում է այն բանին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Հեան այս մրցաշրջանի ավարտից հետո «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտից կտեղափոխվի «Սանտյագո Բեռնաբեու»: Այդ դեպքում Կասիլյասը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հիմնական կազմում տեղը զիջել իր երիտասարդ խաղընկերոջը:
«Իհարկե, ուզում եմ, որ Դե Հեան տեղափոխվի «Ռեալ»,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է AS-ը:- Իսկ ես մտածում եմ, որ հաջորդ մրցաշրջանում նույնպես կմնամ իմ թիմում: Արդյոք պե՞տք է, որ կրկին խոսեմ այդ մասին»: