«Միլանը» 150 մլն եվրո կհատկացնի Անչելոտտիին` տրանսֆերային գործարքներ կատարելու համար
«Միլանը» պատրաստ է 150 մլն եվրո հատկացնել տրանսֆերային գնումների համար, եթե Կառլո Անչելոտտին գլխավորի թիմը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, որ «Ռեալը» համաձայնվել է բաց թողնել իր գլխավոր մարզչին: Հայրենիք վերադառնալու տարբերակին կողմ է նաև Անչելոտտիի կինը:
Ավելացնենք, որ «Միլանի» կորուստները 2014 թ. կազմել են 91 մլն եվրո: Իսկ դա նշանակում է, որ նման ծախսեր կատարելու համար իտալական ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին, այնուամենայնիվ, ակումբի բաժետոմսերի մի մասը կվաճառի չին ներդրողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ